Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Պետական նախարարը խորհրդակցություն է հրավիրել շրջակա միջավայրի պահպանման ու բնական պաշարների կառավարման թեմայով

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և դրանց կառավարման որոշ խնդիրների:

Քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների, բնական էկոհամակարգերի, բուսական և կենդանական օրգանիզմների պահպանման հարցերի լայն շրջանակ:

«Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում բնական պաշարների, անտառածածկ տարածքների խելամիտ ու սրտացավ օգտագործման վրա պատշաճ ուշադրություն դարձնելը: Այս համատեքստում անհրաժեշտ է վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդաշնակեցնել լիազոր մարմինների աշխատանքները և բարձրացնել վերահսկողության մակարդակը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարն, ըստ ուղղությունների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը հանձնարարել է համապարփակ ուսումնասիրության ենթարկել ոլորտում առկա խնդիրները և սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: