[ARM]     [RUS]     [ENG]

Աշխատանքային խորհրդակցություն Մարտակերտում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկել է  առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ:

            Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու համար մշակվում են տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նախագծեր: Քաղաքի հիմնական խնդիրը բնակարանայինն է: Նախագահը մարտակերտցիներին առաջարկել է որոշումներ կայացնել  1990-ականների  պատերազմից մնացած ավերակները վերակառուցելու  կամ դրանց տեղը նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ: Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա: 

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝  նախագահն ընդգծել է, որ ներկա փուլում   անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության միջոցով: Այդ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում լուծել նաև առօրյա կենսագործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

            Նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ այլ խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներում մնացած գյուղերի համանքապետերի հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր:  

Խորհրդակցությանը մասնակցել են  ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը,  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

 

 

Երեքշաբթի, 3 օգոստոսի 2021 թ.