Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

 

Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են  ԱՀ խորհրդարանում:

Ողջունելով հյուրերին ՝Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով  Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորած ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ:

Հանդիպմանը քննարկվել է պատերազմից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության միջոցով իրականացված  շուրջ 15 ծրագիր:Նախարարի տեղեկացմամբ նախատեսվում է վերաձևել այդ ծրագրերը՝ դրանք ավելի թիրախային ու նպատակային դարձնելու  ակնկալիքով:«Մեր նպատակն  է՝  աստիճանաբար այլընտրանքներ զարգացնելով ու ներկայացնելով սոցիալական ուղիղ աջակցությունից անցում կատարել  դեպի զարգացման ծրագրեր», -շեշտել է Նարեկ  Մկրտչյանը:

Նախարարը նշել է ,որ Արցախ այցելելու գլխավոր նպատակն է  ներկայացնել սոցիալական բիզնեսի ներդրման  նոր ծրագիր, որը կներառվի պետական աջակցության ծրագրերում: Հայաստան համահայկական, հայկական բարեգործական հիմնադրամների, մասնավոր անհատների և սփռյուքի հայ գործարարների հետ  պայմանավորվածություններ ունեն նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման համար: Այս առումով նախարարը կարևորել է արցախցու՝ Արցախում բիզնես ծրագիր իրագործելու խնդիրը, Արցախի ժողովրդագրական և սոցիալական անվտանգությունը:

Հանդիպմանը անդրադարձել են  նաև ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած տեղահանված արցախցիների կացարանների և Արցախում բնակարանաշինությանն առնչվող  հարցեր: Քննարկման փուլում է աջակցության որոշ ծրագրերի հնարավոր շարունակականության հարցը:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին