[ARM]     [RUS]     [ENG]

Արտաքին գերատեսչության ղեկավարը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացման արարողությանը

 

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով գրասենյակի բացումը Ստեփանակերտում՝ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայ Դատի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և համահայկական  նշանակության տարբեր հարցերի լուծմանը։

Դավիթ Բաբայանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներին՝  այդ համատեքստում կարևորելով Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու միջազգային ճանաչման գործընթացը։

Նախարարը հաջողություններ գրանցելու առանցքային նախապայմաններից է համարել ճիշտ և համակարգված աշխատանքը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը,  Արցախի՝  որպես հայության գերագույն արժեքներից մեկի պահպանումը։