[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 179 զանգ

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 179 զանգ:

            Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանն  ուղղված պետական ծրագրերին, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ու կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը վերաբերող հարցերով:

            Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 57 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:

            Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

            Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

 

 

 

Երկուշաբթի, 6 սեպտեմբերի 2021 թ.