[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հաշ­վի առ­նե­լով լրատ­վա­մի­ջոց­նե­րով տա­րած­ված լի­նե­լու հան­գա­ման­քը, ԱՀ դա­տա­խա­զու­թյունն ի­րա­զե­կում է, որ ԱՀ ոս­տի­կա­նու­թյան կող­մից գրանց­վել և այս պա­հին քրեա­դա­տա­վա­րա­կան օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով ամ­րագր­վում են սեպ­տեմ­բե­րի 6-ին ժա­մը 19:30-ի սահ­ման­նե­րում ԱՀ Մար­տու­նու շր­ջա­նի Թա­ղա­վարդ և Կար­միր Շու­կա հա­մայ­նք­նե­րի հարևա­նու­թյամբ տե­ղա­կայ­ված ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րից հի­շյալ բնա­կա­վայ­րե­րի ուղ­ղու­թյամբ կրա­կե­լու և բազ­ման­դամ ըն­տա­նի­քի բնա­կա­րա­նը խո­ցե­լու դեպ­քի հետևանք­նե­րը, պարզ­վում` հան­գա­մանք­նե­րը։ Ակն­հայտ է, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը փոր­ձում է նմա­նա­տիպ ա­րարք­նե­րով ա­հա­բե­կել խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, պա­հել լար­վա­ծու­թյան մեջ՝ հաս­կա­նա­լի նպա­տակ­նե­րով, այդ կերպ փոր­ձե­լով ձևա­վո­րել ա­նընդ­հատ վտան­գի, վա­խի ու հայ­րե­նի հո­ղում խա­ղաղ բնակ­վե­լու անհ­նա­րի­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն։

ԱՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ