Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Հայրենիքի ձայն» հանրային շարժման համակարգող Վահրամ Գևորգյանին

 

Սեպտեմբերի 10-ին ԱՀ  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է «Հայրենիքի ձայն» հանրային շարժման համակարգող Վահրամ Գևորգյանին:

Հանդիպման ընթացքում Վահրամ Գևորգյանը ԱԺ նախագահին է ներկայացրել այն  առաջնահերթ ու առանցքային  քայլերը, որոնք, ըստ շարժման համակարգողի, շրջադարձային ազդեցություն կունենան  ներկա իրավիճակում:

Արցախի խորհրդարանի ղեկավարը համամիտ է Վահրամ Գևորգյանի ներկայացրած այն կանխարգելիչ գործնական քայլերի կիրառմանը, որոնք վերաբերում են Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը. արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հավաքական դիրքորոշում պետք է ունենան և΄ իշխանական, և΄ ընդդիմադիր ուժերը:

Հանրային շարժման համակարգողի համոզմամբ ՝  պետական համակարգի և  ողջ հայության ներուժը պետք է  կենտրոնացնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում շահագրգիռ բոլոր պետությունների ու միջազգային կառույցների հետ ինտենսիվ աշխատանքներ սկսելու գործում,առաջարկում է կենսունակ ուժերի համախմբմամբ՝ խաղաղ մարտավարության հայեցակարգ ձևավորել, Արցախին և արցախայությանը առնչվող ցանկացած փաստաթուղթ կամ պայմանավորվածություն էլ պետք է վավերացվի Արցախի կողմից:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝  հանդիպումները դարձնել հաճախակի:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին