[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանը հանդիպել է ''Ազատ Արցախ'' թերթի ստեղծագործական կոլեկտիվի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է ''Ազատ Արցախ'' հանրապետական թերթի խմբագրության գրասենյակ, հանդիպել թերթի ստեղծագործական կոլեկտիվի հետ:

Հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ կապված ԱՀ ներքին եւ արտաքին քաղաքականության, տեղեկատվական ոլորտի զարգացման հետ:

Կարևորելով  ''Ազատ Արցախ'' թերթի դերակատարությունը տեղեկատվական դաշտում՝ երկրի ղեկավարը հորդորել է լրագրողներին ավելի ակտիվ լուսաբանել հանրապետությունում իրականացվող պետական ծրագրերը:

 

 

Երեքշաբթի,14 սեպտեմբերի 2021 թ.