[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին։

Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու նոր նախագծերի հեռանկարները:

Երկրի ղեկավարը չափազանց կարևոր է համարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված գործունեությունը՝ շեշտելով, որ միայն ողջ հայության ջանքերի միավորման շնորհիվ է հնարավոր Արցախում ապրելու ու արարելու արժանապատիվ պայմաններ ստեղծել։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է բնակարանաշինության և կրթական ոլորտներում, ինչպես նաև պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կենսական նշանակությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

 

 

Կիրակի, 15 սեպտեմբերի 2021 թ.