[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահներ Արթուր Թովմասյանի, Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածների շիրիմներին:

 

 

Երեքշաբթի, 21 սեպտեմբերի 2021թ.