[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան ՀՀ անկախության տոնի առթիվ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր:

 

 

Երեքշաբթի, 21 սեպտեմբերի 2021թ.