[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Հայոց արծիվներ» ջոկատի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի  անդամներին՝ հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ։

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել «Հայոց արծիվներ»-ի կողմից տարիներ շարունակ իրականացվող գործունեությունը երիտասարդ սերնդի շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման ուղղությամբ  և երախտագիտություն հայտնել  ազգի  համար ծանր  շրջափուլում հայրենիքին  նեցուկ լինելու համար։

Խաչիկ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ «Հայոց արծիվներ»-ը ջանք չեն խնայելու Արցախի շուրջ հայությանը համախմբելու գաղափարի իրականացման և Արցախը կառուցելու ու շենացնելու գործին աջակցելու համար։

Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաև  անվտանգային մարտահրավերներն ու  դրանց հաղթահարման ուղիները։

 

 

Չորեքշաբթի,6 հոկտեմբերի  2021 թ.