[ARM]     [RUS]     [ENG]

Քաղպաշտպանության օբյեկտային վարժանք՝ ԱՆ մոր և մական առողջության պահպանման կենտրոնում

 

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների պլանի համաձայն, ԱՆ մոր և մական առողջության պահպանման կենտրոնում անց է կացվել քաղպաշտպանության օբյեկտային վարժանք` «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ծննդատան ղեկավար կազմի և անձնակազմի գործողությունները՝ օդային տագնապի դեպքում և հարձակման հետևանքների վերացման ժամանակ» թեմայով:
Ըստ վարժանքի պլանի՝ հայտարարվում է պայմանական օդային տագնապ: Անձնակազմը 1 րոպե 45 վայրկյանում տարհանվում է շենքից և տեղաբաշխվում նախատեսված ապաստարանում:
Տագնապի ավարտից հետո վարժանքի ղեկավարի կողմից հրահանգ է տրվում փրկարար և հրշեջ խմբերին` իրականացնել շենքի հետախուզումը:
Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում բնակչության, պետական կառավարման մարմինների և այլ օղակների պատրաստման և ուսուցման նպատակն է, որ բնակչության յուրաքանչյուր օղակ լինի պատրաստված և ուսուցանված՝ ռազմական գործողությունների և արտակարգ իրավիճկաներում գործելու համար:
Քաղպաշտպանության օբյեկտային վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերություններն արձանագրվել են ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային բաժնի ծառայողների կողմից և քննարկվել բուժհաստատության տնօրինության հետ: