[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանը նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը. Արցախի ԱԳՆ

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում, դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
 
«Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու  ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեկչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։
 
ԱԳՆ-ից ընդգծում են, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։