[ARM]     [RUS]     [ENG]

Հարկադիր կատարման ծառայությանը վերաբերող օրինափաթեթի քննարկում ԱԺ-ում

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի նիստում դրական եզրակացություն է տվել Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի ներկայացրած օրինափաթեթին, որով ի թիվս այլ փոփոխությունների՝ առաջարկվում է, որպեսզի հարկադիր կատարման ծառայությունն ապահովի ոչ միայն դատական ակտերի հարկադիր կատարումը, այլև անբողոքարկելի վարչական ակտերի հարկադիր կատարումը: Ինչպես հայտնել են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից, նիստում, որը վարում էր ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, օրակարգի երկրորդ հարցը՝ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր։ Մի շարք փոփոխություններով առաջարկվում են, որ հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբերի թափուր պաշտոններում նշանակում կատարելիս առաջնահերթությունը տրվի հարկադիր կատարման ծառայության, այնուհետև՝ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, փրկարարական և քրեակատարողական ծառայությունների այն ծառայողներին (այդ թվում՝ նախկին ծառայողներին), ովքեր բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները, իսկ հարկադիր կատարման ծառայությունում առաջատար խմբի հարկադիր կատարողի կամ տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում նախ այն համալրվելու է արտամրցութային կարգով՝ այդ պաշտոնին նշանակելով հարկադիր կատարման ծառայության այն ծառայողին կամ տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող այն անձին, ով բավարարում է տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջներին։ Առաջարկվող փոփոխությամբ օրենքից հանվում է հարկադիր կատարողների եկամուտների հայտարարագիրը, քանի որ այն արդեն իսկ կարգավորված է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքով: Օրենքի կարգավորման շրջանակներից հանվել է նաև հարկադիր կատարողների դրամական ապահովումը, քանի որ այն սահմանված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Ելնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքներից (…հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովում, համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրություն, ծառայության ընթացքում պետական ծառայողների ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանում…), առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ օրենքում կատարել փոփոխություններ՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսելով հարկադիր կատարման ծառայության ծառայողներին տրվող հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանելու հնարավորություն` սահմանելով հարկադիր կատարման ծառայության ծառայողների համար նոր սոցիալական երաշխիքներ: Չորս կողմ ձայնով օրինափաթեթը ընդունվել է հանձնաժողովի կողմից և կքննարկվի Աժ առաջիկա հերթական նիստում։ Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։