[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ խորհրդարանի խմբակցություններում քննարկվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

 

Դեկտեմբերի 4-7  «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում: Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են տվել պետնախարար Արտակ Բեգլարյանը և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Դեկտեմբերի 7-ին 2022թ․ պետական բյուջեի մասին նախագիծը  քննարկվելու է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին