Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱՆ

Հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցիները կնշեն արդեն ավանդական դարձած Քաղաքի օրը։ 
Իսկ թե այդ օրն ինչ է ծրագրվում հանդիսությունների, տոնական միջոցառումների շրջանակում, այդ մասին շահագրգիռ  խոսակցություն ծավալվեց հուլիսի 27-ին  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի  նախագահությամբ անցկացված խորհրդակցությունում։ 
Խորհրդակցությանը  մասնակցում էին ինչպես  քաղաքայի համայնքի ավագանու անդամներ ու քաղաքապետարանի բաժինների պետեր, այնպես էլ շահագրգիռ կազմակերպությունների (այդ թվում` ստեղծագործական, գիտական կառույցների) ղեկավարներ, արվեստագետներ:
Կարևորելով  տոնի  խորհուրդը   և նրա   նշանակությունը արժեքների գնահատման ու մայրաքաղաքի դերի բարձրացման գործում, քաղաքապետն ընդգծեց միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը: Ս.Գրիգորյանի համոզմամբ, տոնակատարությունը  համաժողովրդական բնույթ պիտի կրի և յուրաքանչյուրին  հնարավորություն ընձեռի իր վերաբերմունքն արտահայտելու սիրելի քաղաքի նկատմամբ:
Տոնական միջոցառումների ուրվագծման նպատակով խորհրդակցության մասնակիցները  հնչեցրին ամենատարբեր կարծիքներ ու առաջարկություններ: Որոշվեց 10-օրյա ժամկետում հստակեցնել մշակութային և մարզական միջոցառումների ցանկը և այն ներկայացնել քաղաքապետի հաստատմանը:
 
Ստեփանակերտի քաղաքապետի 
մամլո քարտուղար