[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանը մասնակցել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 13-ին  մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես բանակաշինության, այնպես էլ զինվորական անձնակազմի սոցիալական խնդիրները գտնվում են ԱՀ Կառավարության ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն ինչ, որպեսզի Հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ: