[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Օրակարգում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի /երկրորդ ընթերցում/ քննարկման հարցն էր։

Հանձնաժողովի նախագահ տեղեկացրել է, որ ԱՀ Կառավարության կողմից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել։ Փաթեթի վերջնական տարբերակը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը։

Քվեարկության արդյունքներով նախագիծը դրական եզրակացությամբ 2-րդ ընթերցմամբ ներկայացվելու է փետրվարի 18-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին