[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին՝ ԴԺՀ և ԼԺՀ ինքնորոշման առիթով

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։

Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով։