Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմն աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է

 

Մարտի 16-ին  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին ընդունել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն կարևոր են, հատկապես վերջին օրերի զարգացումները հաշվի առնելով:

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը:

Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը:

Ինչպես հայտնում են  ՀՀ ԱԺ-ից, նույն օրը ԱՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ խորհրդարանի ղեկավար  Ալեն Սիմոնյանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը և անձնապես ինքը պատրաստ են աջակցելու համատեղ օրակարգով իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խնդրանքով Արցախի պատվիրակության ղեկավար, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ընդլայնված նիստից: Նա կարևորել է համատեղ հաղորդակցման հարթակի ստեղծումը, որը հայաստանցի գործընկերների հետ առավել օպերատիվ շփումների հնարավորություն է ընձեռելու:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետևանքով առաջացած գազամատակարարման խնդիրներին, անվտանգային հարցերին: Պատվիրակության անդամները կարևորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին