Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Կայացել է ԱՀ և ՀՀ խորհրդարանների համանման հանձնաժողովների համատեղ նիստը

 

Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության և  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների  երկրորդ համատեղ նիստը։

Երկօրյա նիստի ընթացքում խորհրդարանականները քննարկել են  կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին, պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանությանը, Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը համոզմունք են հայտնել, որ համատեղ երկրորդ նիստն արդյունավետ է  հանձնաժողովների հետագա համագործակցության ընդլայնման և ոլորտային խնդիրները մանրամասն քննարկելու համատեքստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին՝ հանրակրթության, մասնագիտական և  բարձրագույն կրթության ոլորտներում: Նախարարը վստահեցրել է, որ փաստաթղթում նախանշվել են կրթական համակարգի զարգացման հստակ թիրախները: Կրթական գործընթացի հիմքում պետք է լինեն մարդկային ներուժի բացահայտման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որակյալ, բովանդակային ու մրցունակ կրթությունը՝ համահունչ ազգային ու համամարդկային արժեքներին:

«ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի գործողությունների շրջանակում իրենց համակարգման ոլորտներին անդրադարձել են նիստին ներկա ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը:

Փոխնախարարները մանրամասնել են նախագծի կառուցվածքային առանձնահատկությունները, թիրախային ոլորտները, գործողությունների պլանը, խոսել ակնկալվող արդյունքների ու ծրագրային հիմնադրույթների մասին: 2030 թ. կրթության ոլորտի հիմնական թիրախներից է նախադպրոցական կրթությունը բոլոր բնակավայրերի համար հասանելի դարձնելը: Ընդգծվել է մասնագիտական կրթության կարևորությունը, որը կարող է սպասարկել տնտեսության փոփոխվող կարիքները և այստեղ հավակնոտ թիրախային պլան է մշակված: Անդրադարձ է եղել մարդկային ներուժի զարգացման, ատեստավորման ու տարակարգի մեխանիզմների ներդրմանը, ըստ տարածաշրջանների՝ մասնագիտությունների վերանայման խնդիրներին:

Պատգամավորները կրթական ծրագրերը կազմելիս կարևորել են անվտանգության բաղադրիչի ներառումը, խոսել կրթական առարկայական գիտելիքների բարելավմանն ու ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներից, ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացից ու խրախուսման մեխանիզմներից:

Օրակարգային հարցերի շրջանակում էր պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանության հարցը: Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո մոտ 2000 պատմաճարտարապետական հուշարձաններ մնացել են այդ տարածքներում, այդ թվում՝ մոտ 187 եկեղեցի, վանական համալիր և մատուռ, մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր ու տապանաքարեր, մոտ 52-ից ավելի բերդ-ամրոցներ:

Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի բռնազավթման քաղաքականությանն ու վանդալիզմի դրսևորումներին ականատես ենք եղել բազմիցս: Այսօր Ադրբեջանը փոխել է քաղաքականությունը. հայկական վիմագիր արձանագրությունների հետքն է փորձում ջնջել պատմաճարտարապետական հուշարձաններից: Լեռնիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս խնդիրը պետք է լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ հստակ էթնիկ ինքնության դրսևորումներ ունեցող պատմամշակութային ժառանգությունն այսօր կործանման եզրին է: Փոխնախարարը համոզված է, որ պետք է հատուկ ուշադրության արժանանա նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցը. վտանգված են արցախյան բարբառի համապատասխան ենթաբարբառները, ավանդական արհեստների ճյուղեր կան, որոնք յուրահատուկ են այդ տարածաշրջանին:

«Մշակութային ժառանգության պահպանություն» հիմնադրամի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը կարևորել է արվեստի գործերի շտեմարանների արագ հավաքագրումն ու քարոզչական նպատակով օգտագործումը: Նա բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից քրիստոնեական մշակութային ժառանգության ապահայկականացման փորձերը. Ադրբեջանն այդ ժառանգությանը վերագրում է աղվանական կամ ուղղափառ ծագում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի համոզմամբ՝ համաքրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման խնդիր կա այսօր:

Սիսակ Գաբրիելյանը հայկական մշակութային