[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆՑԱԴՐՎԱԳ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարողներ` Ն. Հ.-ին, Տ.Մ.-ին և Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտե