Logo
Print this page

ՓԱՍՏԵՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար։

. Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան մոտ նման մո­լո­րու­թյուն­նե­րը պետք է իս­պառ փա­րա­տել՝ ներ­կա­յաց­նե­լով ոչ միայն 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­ված բազ­մա­թիվ ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, հա­յա­տյա­ցու­թյան սահ­ման­ներ չճա­նա­չող դրսևորում­նե­րը, այլ նաև պատ­մու­թյան կոնկ­րետ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում՝ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի են­թա­կա­յու­թյան տակ գտն­վե­լու 70 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ու Ար­ցա­խի հա­յու­թյան հա­մար ստեղծ­ված կոր­ծա­նա­րար ի­րա­վի­ճա­կը։
Ոչ վաղ ան­ցյա­լի փաս­տե­րը, ո­րոնք ար­ձա­նագր­ված են խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի վի­ճա­կագ­րա­կան տե­ղե­կագ­րե­րում, հս­տակ ու ա­ներկ­բա ցույց են տա­լիս խտ­րա­կա­նու­թյան բա­ցա­հայտ դրսևո­րում­նե­րը։ Ըն­դ ո­րում, պետք է հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նել այն հան­գա­ման­քին, որ ադր­բե­ջա­նա­կան ղե­կա­վա­րու­թյան կող­մից նման խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­վում էր խոր­հր­դա­յին ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի և եղ­բայ­րու­թյան հայ­տա­րար­ված սկզ­բունք­նե­րի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ին­չը և ցույց է տա­լիս, որ որևէ մե­խա­նիզմ չի կա­րող զս­պել Ադր­բե­ջա­նին Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լու ու Ար­ցա­խի տա­րած­քը ուղ­ղա­կիո­րեն յու­րաց­նե­լու իր մշ­տա­կան նպա­տա­կից։
Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին տպագր­ված պաշ­տո­նա­կան քար­տեզ­նե­րը վկա­յում են, որ ան­գամ պատ­մա­կան Ար­ցա­խի մի փոքր հատ­վա­ծում կազ­մա­վոր­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի սահ­ման­ներն ու տա­րածք­նե­րը Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազ­մում լի­նե­լու 70 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­նընդ­հատ են­թարկ­վել են փո­փո­խու­թյուն­նե­րի, ո­րոնց հետևան­քով ԼՂԻՄ հա­յու­թյու­նը կորց­րել է ցա­մա­քա­յին կա­պը Հա­յաս­տա­նի հետ։ Դրա­նից բա­ցի, Մար­զի հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի մեր­ձա­կայ­քում ար­հես­տա­կա­նո­րեն ձևա­վոր­վում էին ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­ված բնա­կա­վայ­րեր, ո­րոնք կարճ ժա­մա­նակ անց հան­վում էին Մար­զի են­թա­կա­յու­թյու­նից և դր­վում հարևան ադր­բե­ջա­նա­կան շր­ջան­նե­րի են­թա­կա­յու­թյան տակ։ Ըն­դ ո­րում, այդ ադր­բե­ջա­նաբ­նակ հա­մայ­նք­նե­րը, որ­պես կա­նոն, ստեղծ­վում էին ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով կարևոր տե­ղան­քներում՝ ճա­նա­պարհ­նե­րի հարևա­նու­թյամբ, բեր­րի և ո­ռո­գո­վի վա­րե­լա­հո­ղե­րի վրա կամ մեր­ձա­կայ­քում, հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րը մի քա­նի կող­մե­րից շր­ջա­պա­տե­լու դիր­քե­րով։
. Մշ­տա­պես և հատ­կա­պես 1960-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած ի­րա­կա­նաց­վում էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի բնակ­չու­թյան դե­մոգ­րա­ֆիկ կազ­մը հօ­գուտ ադր­բե­ջան­ցի­նե­րի փո­խե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Այս փաստն ար­ձա­նագր­ված է նաև Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար, Ադր­բե­ջա­նի նախ­կին նա­խա­գահ Հեյ­դար Ա­լիևի՝ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին տված հար­ցազ­րույ­ցում, ո­րում նա պն­դում է, որ վա­րում էր այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րը միտ­ված էր հե­ռաց­նե­լու հա­յե­րին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից և Մար­զը վե­րաբ­նա­կեց­նե­լու ադր­բե­ջան­ցի­նե­րով։ Ար­դյուն­քում՝ Մար­զի հայ­կա­կան բնակ­չու­թյու­նը, որ ու­ներ բնա­կան ա­ճի բարձր տեմ­պեր, այ­նուա­մե­նայ­նիվ, չէր ա­ճում, փո­խա­րենն ա­ճում էր ադր­բե­ջան­ցի­նե­րի թի­վը։ Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­ցու­մով ԼՂԻՄ հա­րա­կից շր­ջան­նե­րից Ստե­փա­նա­կերտ էին բեր­վում հա­զա­րա­վոր ադր­բե­ջան­ցի­ներ, ո­րոնք ու­նեին մեկ խն­դիր՝ ու­սումն ա­վար­տե­լուց հե­տո մնալ Ստե­փա­նա­կեր­տում։

. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վում էր տն­տե­սա­կան խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Մար­զի կոլ­տն­տե­սու­թյուն­նե­րի հա­մար սահ­ման­վում էին այն­պի­սի բարձր պլան­ներ, ո­րոնք չէին հա­մա­պա­տաս­խա­նում առ­կա պո­տեն­ցիա­լին։ Փաս­տո­րեն, ԼՂԻՄ-ը ար­տադ­րում էր շատ, իսկ Բաք­վի իշ­խա­նու­թյուն­նե­րից ստա­նում էր իր ար­տադ­րա­ծից ան­հա­մե­մատ չն­չին ֆի­նան­սա­վո­րում։ Սա այն պա­րա­գա­յում, երբ հարևան ադր­բե­ջա­նա­կան շր­ջան­նե­րը, որոնք նման ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն չու­նեին, ու­նեին ա­վե­լի բարձր կեն­սա­մա­կար­դակ։ Մար­զը վեր էր ած­վել ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի հում­քա­յին կցոր­դի։ Մար­զի մի շարք հիմ­նարկ­ներ ու սա­կա­վա­թիվ ար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­ներ ար­հես­տա­կա­նո­րեն և չհիմ­նա­վոր­ված դր­ված էին 40-100 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող ԼՂԻՄ-ի մաս չկազ­մող շր­ջան­նե­րի են­թա­կա­յու­թյան տակ (օ­րի­նակ՝ ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ստե­փա­նա­կեր­տի հա­ցի գոր­ծա­րա­նը գտն­վում էր Ակ­նա­յի (Աղ­դա­մի) են­թա­կա­յու­թյան տակ, Մար­զի շի­նա­րա­րա­կան վար­չու­թյու­նը են­թարկ­վում էր 120 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Մին­գե­չա­ու­րին, Ստե­փա­նա­կեր­տի ցե­մենտ-բե­տո­նի գոր­ծա­րա­նը են­թարկ­վում էր 60 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Բար­դա­յի շր­ջա­նին և այլն):

Ա­մեն ան­գամ, երբ ԼՂԻՄ և Հա­յաս­տա­նի ԽՍՀ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը բարձ­րա­ձայ­նում էր պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու և Մար­զը Հա­յաս­տա­նի ԽՍՀ վե­րա­դարձ­նե­լու մա­սին, Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը Մար­զում կեն­սա­մա­կար­դա­կի բա­րե­լավ­մանն ուղղ­ված ծրագ­րեր էր կազ­մում, ո­րոնք գործ­նա­կա­նում չէին ի­րա­կա­նաց­վում, այլ ի­րա­կա­նում նպա­տակ ու­նեին թոզ փչե­լու Մոսկ­վա­յի աչ­քե­րին և ա­պա­կողմ­նո­րո­շե­լու բարձ­րաց­ված դժ­գո­հու­թյուն­նե­րից։
. Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին 1950-ա­կան թվա­կան­նե­րից ակ­տի­վաց­րել էր իր գոր­ծու­նեու­թյու­նը հա­յու­թյան շր­ջա­նում հոգևոր ա­վան­դույթ­նե­րի պահ­պա­նու­թյան ասպարեզում, Ար­ցա­խի թե­մը վե­րա­բաց­վել է միայն 1989 թվա­կա­նին։ Ար­ցա­խի հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րը վեր էին ած­վել գո­մե­րի և պա­հեստ­նե­րի։ Այն դեպ­քում, երբ ադր­բե­ջա­նա­կան տար­բեր հա­մայ­նք­նե­րում մու­սուլ­մա­նա­կան ա­վան­դույթ­նե­րը պահ­պան­վում և ա­զա­տո­րեն ի­րաց­վում էին, Ար­ցա­խում հայ­կա­կան հոգևոր-մշա­կու­թա­յին ա­վան­դույթ­նե­րը ճնշ­վում և վե­րաց­վում էին։
. 70 տա­րի շա­րու­նակ ԼՂԻՄ-ի հայ­կա­կան բնակ­չու­թյու­նը զրկ­ված էր հե­տուս­տա­տե­սու­թյամբ մայ­րե­նի լե­զու լսե­լու և հա­րա­զատ մշա­կույ­թին հա­ղոր­դա­կից լի­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Մարզն ա­ռան­ձին հե­ռուս­տա­տե­սու­թյուն չու­ներ, հայ­կա­կան հե­ռուս­տաա­լի­քը չէր հե­ռար­ձակ­վում ԼՂԻՄ տա­րած­քում, հե­ռար­ձակ­վում էր միայն ադր­բե­ջա­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյուն, ո­րով շա­բա­թը եր­կու ան­գամ կես ժամ ժա­մա­նա­կով հա­յե­րեն լու­րեր էին թո­ղարկ­վում, այն էլ Ադր­բե­ջա­նի ու ադր­բե­ջան­ցի­նե­րի մա­սին։
Սրանք փաս­տեր են, ո­րոնք ար­ձա­նագր­ված են այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի վի­ճա­կագ­րա­կան տե­ղե­կագ­րե­րում և մա­մու­լում։ 1960-ա­կան թվա­կան­նե­րին Մոսկ­վա­յի կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին ուղղ­ված նա­մա­կում Ար­ցա­խի մտա­վո­րա­կան­նե­րը հետևյալ միտքն են ար­տա­հայ­տում. «Մեր վի­ճակն այժմ վատ­թար է, քան 1918-1920թթ. թուրք-մու­սա­վա­թա­կան և անգ­լիա­կան նվաճ­ման շր­ջա­նում։ Ա­մեն ինչ կա­տար­վում է բա­րե­կա­մու­թյան և եղ­բայ­րու­թյան քո­ղի տակ»։
Կան նաև խտ­րա­կա­նու­թյան դրսևոր­ման և ԼՂԻՄ հա­յու­թյա­նը մայր հայ­րե­նի­քում ապ­րողներից կտ­րե­լու այլ մոտեցում­ներ, ո­րոնց վե­րա­բե­րյալ ա­կա­նա­տես­ներն ու այդ ժա­մա­նակ­նե­րում ապ­րած մար­դիկ են փաս­տում՝
 Ստե­փա­նա­կեր­տում շատ դժ­վա­րու­թյամբ կա­րող եք գտ­նել հայ­կա­կան վար­դա­գույն տու­ֆով կա­ռուց­ված տներ ու շեն­քեր, ո­րով­հետև այն ար­գել­ված էր միայն այն պատ­ճա­ռով, որ ԼՂԻՄ հա­յե­րին հի­շեց­նում էր Հա­յաս­տա­նը։ ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շար­ձա­նը (Տա­տիկ-պա­պիկ) տու­ֆով կա­ռու­ցե­լու հա­մար եր­կար վի­ճա­բա­նու­թյուն­ներ են ե­ղել, ո­րով­հետև Բա­քուն դեմ էր հու­շար­ձա­նի կանգ­նեց­մա­նը, մա­նա­վանդ՝ այն տու­ֆից պատ­րաս­տե­լուն։
. Ստե­փա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րն ան­վա­նա­կոչ­վում էին հա­յե­րի հա­մար ան­հաս­կա­նա­լի, ան­ծա­նոթ ու ո­չինչ չա­սող ադր­բե­ջա­նա­կան ա­նուն­նե­րով։ Հայ ա­կա­նա­վոր գոր­ծիչ­նե­րի ա­նուն­նե­րով սա­կա­վա­թիվ փո­ղոց­ներ կա­յին՝ հիմ­նա­կա­նում խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի հայտ­նի հա­յե­րի ա­նուն­նե­րով։
. Մի­տում­նա­վոր կեր­պով խո­չըն­դոտ­ներ էին հա­րու­ցում Երևա­նում բարձ­րա­գույն կր­թու­թյուն ստա­ցած մաս­նա­գետ­նե­րի հա­մար, որ­պես­զի վեր­ջին­ներս, աշ­խա­տանք չու­նե­նա­լով, լքեն ԼՂԻՄ-ը։
. Ստե­փա­նա­կեր­տում բազ­մա­թիվ մթերք­նե­րի դե­ֆի­ցիտ էր, այն դեպ­քում, երբ Ստե­փա­կեր­տից 40 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Ակ­նա­յի (Աղ­դա­մի) շու­կա­նե­րում ա­մեն ինչ կա­րե­լի էր գտ­նել։ Սո­վո­րա­բար տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րը հենց Ակ­նա էին մեկ­նում գնումներ ա­նե­լու հա­մար։
Կար­գա­վի­ճա­կը նպա­տակ է, թե մի­ջոց, դրա­նից, մար­դու ի­րա­վունք­նե­րի տե­սան­կյու­նից, ի­րո­ղու­թյուն­նե­րը և ադր­բե­ջա­նա­կան հան­ցա­վոր պլան­նե­րը չեն փոխ­վում։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.