[ARM]     [RUS]     [ENG]

Շարունակվում է Արցախի պատվիրակության այցը Լիբանան

 

Մայիսի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանի ուղեկցությամբ Ազգային առաջնորդարանում հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ։

Հանդիպմանը ներկա էին Ազգային վարչության ատենապետ Րաֆֆի Սիսլյանը, փոխատենապետ, նախկին նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը։

Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը Լիբանանի գաղութի հոգևոր, կրթական, ընկերային և միութենական կյանքին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ է հաղորդել։

Արցախյան պատվիրակությունը որոշ մանրամասներ է ներկայացրել ներարցախյան իրավիճակի մասին։

Հանդիպումը լավագույն առիթ էր՝ քննարկելու Հայաստան-Արցախ-լիբանանահայություն փոխգործակցության հնարավորությունները, որոնք, ի հեճուկս հայ ժողովրդի առջև ծառացած համընդհանուր  վտանգների, պետք է ավելի զարգանան՝ ի նպաստ մեր ժողովրդի վերելքի և ինքնության պահպանման։

Ներկաներն ընդգծել են, որ Արցախ-Լիբանան փոխադարձ համագործակցությունն ու փոխօգնությունը փաստում են, որ ազգովի միակամ ենք։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին