[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետ

 

Մայիսի 25-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում  հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի   և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։

Հանդիպմանը ծավալված  ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են հայությանը հուզող օրակարգային հարցեր, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հեռանկարները։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին