Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Նախագահ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ՝ ներկայացնելով ԱՀ նախագահի 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2022 թվականի միջոցառումների ծրագիրը:

Երկրի ղեկավարը ամփոփ ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, նախանշել անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական առաջնահերթություններն ու անելիքները։

Իր խոսքում ԱՀ նախագահը նշել է, որ 2021 թվականը երկրի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր, և Արցախի կառավարությունը շարունակել է իր որդեգրած մարդակենտրոն քաղաքականությունը` ջանքերը գերազանցապես ուղղելով պատերազմական գործողությունների հետևանքների մեղմմանը, բնակչության կենսական առաջնահերթ խնդիրների լուծմանը, սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը:

Անդրադառնալով 2022 թվականի անելիքներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ԱՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում։

Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին՝  պարզաբանումներ տալով տարբեր ոլորտներում իրականացվող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։

Այնուհետև ԱՀ նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին: