Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՀ ԱԺ-ում կազմակերպվել է փորձի փոխանակման դասընթաց քարտուղարության աշխատակիցների համար

 

Հունիսի 29-ին ԱՀ ԱԺ քարտուղարության պետ Անահիտ Քոչարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է փորձի փոխանակման դասընթաց քարտուղարության աշխատակիցների համար:

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր» ծրագրի շրջանակներում մեկնարկել է նոր նախագիծ՝ «Ուժեղացնելով Արցախի պետական հատվածի կարողությունները ճգնաժամային իրավիճակներում», որը նպատակ ունի դասընթացների, խորհրդատվությունների և քննարկումների միջոցով աջակցել Արցախի Հանրապետությանը՝ առավել արդյունավետ դարձնելով հնարավոր ճգնաժամային իարավիճակներում պետական կառավարման աշխատանքը:

 Հունիսի 21-24-ը Երևանում կազմակերպվել է աշխատաժողով «Արցախ. գործելով անորոշության պայմաններում» թեմայով: Աշխատաժողովին մասնակցել են պետական ծառայողներ Արցախի տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ 4 գլխավոր մասնագետ խորհրդարանից:

ԱՀ ԱԺ քարտուղարության գլխավոր մասնագետ Նանար Առստամյանը երկօրյա դասընթացների իր փորձով կիսվել է գործընկերների հետ: Ներկայացվել է սցենարների մշակման մեթոդաբանությունը՝ ճգնաժամային իրավիճակներում:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին