[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբոր մահվան կապակցությամբ

 

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբոր' Գրիգորի Հարությունի Ասլանյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Հարգարժան տիկին Հակոբյան,

Ցավով տեղեկացանք Ձեր սիրելի եղբոր՝ Գրիգորի Ասլանյանի անժամանակ մահվան մասին։

ԱԺ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից մեր  խորին ցավակցությունն և զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին կիսում մեծ վիշտն ու կսկիծը։

Թող Աստված խաղաղության մեջ պահի Գրիգորի Ասլանյանի  հոգին և մխիթարություն  և սփոփանք պարգևի հարազատներին։

 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին