ԱՀ ԱԺ պատգամավորների պատվիրակությանը ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Սեպտեմբերի 15-ին ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։

Արարատ Միրզոյանը նշել է, որ ջանքեր են գործադրվում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու համար: