Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արցախի խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ

 

Սեպտեմբերի 16-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ Արցախի հարցով ստորագրվելիք որևէ փաստաթուղթ չկա։ Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել աջակցելու Արցախի ժողովրդի և իշխանությունների ցանկացած որոշում՝  ընդգծելով, որ Արցախի ապագայի հարցով որոշումները պատկանում են  միայն Արցախի ժողովրդին։

Երկուստեք կարևորվել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին