[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ

Սեպտեմբերի 16-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ։

Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական մթնոլորտը, կարևորել Հայաստան-Արցախ  անվտանգային սպառնալիքներին  միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը:

Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել ադրբեջանական  շարունակվող ագրեսիան հաղթահարելու հարցում  միասնականություն և համակարգված քաղաքականություն առաջ տանելու հարցում՝ անկյունաքարային համարելով Արցախ-Հայաստան անվտանգային միասնական  համակարգի իրողությունը: