[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները ՀՀ խորհրդարանում  հանդիպել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ:

Հանդիպման առանցքում օրակարգային՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում  է լարված մնալ:

Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:

Պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի ու  Արցախի անվտանգության: