Logo
Print this page

ԱՀ ԱԺ պատվիրակությունը նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

 Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին  և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Ընդգծվել է ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։

Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևորել են պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես  այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում: 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.