[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները ՀՀ կատարած այցի արդյունքները կամփոփեն մամուլի ասուլիսով

Սեպտեմբերի 20-ին, ժամը 11։00-ին, ԱՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս: Այս մասին, ի գիտություն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների, տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ խմբակցությունների ղեկավարները կամփոփեն սեպտեմբերի 15-17-ը ՀՀ կատարած այցի արդյունքները և կպատասխանեն լրագրողների հարցերին։