Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հանդիպել են ԱրՊՀ գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ

 

Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի  և ուսխորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների հետ կապված հարցեր:

Խորհրդարանականները ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը  ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները: Նրանք ընդգծել են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում, առանց մեր ժողովրդի ու իշխանության, որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ հայաստանյան գործընկերների հավաստիացումները պատգամավորները փոխանցեցին հանրությանը:

Խորհրդարանականները պատասխանեցին դասախոսական կազմի և ուսանողության հարցադրումներին: Նրանք նշեցին, որ խաղաղության օրակարգը տեսնում են Արցախի ինքնիշխանության պահպանման ու Հայաստանի անձեռնմխելիության պայմաններում:

Ստեղծված իրավիճակում   պատգամավորները երկպառակտությունից խուսափելու, տարաձայնությունները մի կողմ թողնելու, ազգային օրակարգի շուրջ համախմբվելու  կոչով հանդես եկան:

Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, օրենսդիր-ժողովուրդ կապի  ամրապնդումը: ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը  նշեց, որ  հանդիպումների շարք են նախատեսում  հանրության լայն շերտերի հետ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին