Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման
Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը: Հայտարարության համաձայն՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը ժամը 18:00-ն կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
էլեկտրոնային հասցեով: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել (+374) 94-25-64 կամ (+374) 95-33-41 հեռախոսահամարներով: