[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ

 

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ Նազարեթ Դարաքճյանի, գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և ընկերակցության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Արցախի ներկա իրավիճակին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

ԱԳ նախարարը ընդգծել է  Ավետարանչական ընկերակցության երկարամյա ներգրավվածությունը Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերում։ Դավիթ Բաբայանը նաև հույս է հայտնել, որ ազգանվեր այս գործունեությունը կլինի շարունակական։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։