Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Սեպտեմբերի 28-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել: Քննարկվել է ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի  7-րդ հոդվածում քաղաքացիական և պետական մյուս ծառայողներին տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի տրման դրույթում առկա անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ:

Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Աշոտ Դանիելյանը: Առաջարկով հանդես է եկել  ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանը: 

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը նախագիծը քվեարկության է դրել: 5 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի  ԱԺ հերթական  նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին