Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մասնակցել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի կազմակերպված քննարկմանը

«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանի, Թաթուլ Մանասերյանի և Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱրՊՀ-ում կազմակերպվել  է քննարկում՝  արցախյան հիմնախնդրի  առանցքային հարցերի շուրջ  հանրային համաձայնության մասին։

Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը և Արամայիս Աղաբեկյանը։

Քննարկման մոդերատոր Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ կենտրոնի գործունեության առանցքում ողջ հայության ներուժի համախմբումն ու ազգային միասնական հայեցակարգի ձևակերպումն է՝ հանուն հայկական պետականության պահպանման, հայ ժողովրդի անվտանգության ապահովման։

Ծրագրի նպատակն է վերհանել արցախյան հիմնախնդիրը երկրում և արտերկրում ներկայացնող պատասխանատուների շրջանում միասնական դիրքերից հանդես գալու և հանրային համախոհություն հաստատելու համար։

ԱՀ խորհրդարանի ղեկավարը ողջունելով մտքի կենտրոնի հրավիրած քննարկումը՝ իր խոսքում ընդգծել է․ «Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Քննարկմանը մասնակից բոլոր բանախոսները իրենց ելույթներում անդրադարձել  են առկա խնդիրների լուծման միասնական հայեցակարգի հաստատմանը։

«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները համոզված են, որ նման ձևաչափով քննարկումների և փոխգործակցության մթնոլորտում կունենան հաջողություններ։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին