[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Օրակարգում Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծի քննարկման հարցն է:

Հիմնական զեկուցող՝ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Ա. Լազարյան

Հանձնաժողովի նախագահ՝ Ս. Աղաջանյան

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին