Logo
Print this page

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի սենատի ընդունած որոշումը

 Շնորհակալական նամակում ասվում է.
«Ժերար Լարշեին
Ֆրանսիական Հանրապետության Սենատի Նախագահ
Պարոն Նախագահ
Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը դատապրտող բանաձեւի քվեարկման լուրը:
Իմ գործընկեր պատգամավորների անունից ուզում եմ Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին եւ Ձեզ անձամբ իմ խորին երախտիքը հայտնել նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձեւի։
Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը եւ կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության եւ շանտաժի իր քաղաքականությունից:
Հաճեք ընդունել, պարոն Նախագահ հարգանքներիս հավաստիքը:
Արթուր Թովմասյան
ԱՀ Ազգային ժողովի Նախագահ»:
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.