Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Նոյեմբերի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Քննարկվել է«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի փոխնախարար Վահրամ Առաքելյանն էր: Ըստ նրա՝ նախատեսվող լրացումները պայմանավորված են 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված քաղաքացիական անձանց միանվագ դրամական աջակցություն և ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքն օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։

Նիստին ներկա Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով՝ օրենքը պիտի տարածվի նաև Արցախյան առաջին պատերազմից տուժած քաղաքացիների վրա:  ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը առաջարկեց հարցը լրացուցիչ քննարկել և այդ կապակցությամբ առանձին որոշում ընդունել, նամանավանդ որ ցանկերը ճշտելու անհրաժեշտություն կլինի:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: Այն կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:http://www.nankr.am/hy/4997

Արցախի Հանրապետության 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին