Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Նոյեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փոփոխությունների բնույթը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Փաթեթի ընդունմամբ՝ կարգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը, որը նաև կնվազեցնի սոցիալական առումով հասարակության զգալի մասի խոցելիությունը։

Նախատեսվում է արգելել նաև  ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորների, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը։

Պատգամավորները ընդգծել են փաթեթի շուտափույթ ընդունման կարևորությունը  և առաջարկել են հասարակական մեծ չարիք ներկայացնող երևույթի վտանգը ներկայացնող սոցիալական գովազդներ պատրաստել:

Օրինափաթեթը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի հերթական նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին