[ARM]     [RUS]     [ENG]

Շարունակվում են Բելգիայի Թագավորությունում գտնվող ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի հանդիպումները

Նոյեմբերի 24-ին Դավիթ Մելքումյանը և Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը  հանդիպել են Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգող Կարլ Վանլաուեի հետ։

ԱԺ պատգամավորը նախ շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ժամա նակ Արցախի հետ ֆլամանդական բարեկամական խմբի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։

Քննարկումներ են եղել նաև բարեկամական խմբի շրջանակում համագործակցությունը ակտիվացնելու և ստեղծված իրավիճակին առնչվող  հարցերի շուրջ։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին