Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները

 

Նոյեմբերի 30-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածների, կադաստրի և պետական գույքի կառավարման ոլորտների 2023 թվականի բյուջեների նախագծերը: Գյուղատնտեսության բյուջեի նախագիծը ներկայացրել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Տիգրան Առստամյանը: Ոլորտի գալիք տարվա բյուջեն նախատեսվում է 5 մլրդ 125 մլն ՀՀ դրամի չափով, որից պահպանման ծախսերը կազմում են  263 մլն ՀՀ դրամ, մնացած գումարը ուղղվելու է տարբեր ծրագրերի իրականացմանը: Բույսերի պաշտպանության ծրագրի համար նախատեսված է 41 մլն ՀՀ դրամ, անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումներին է ուղղվելու 242 մլն 993 հազ ՀՀ դրամ, հակահամաճարակային միջոցառումներին՝ 60 մլն ՀՀ դրամ, կենդանիների արհեստական սերմնավորմանը՝ 10 մլն ՀՀ դրամ, «Աջակցություն տոհմային կայաններին» ծրագրին՝ 150 մլն ՀՀ դրամ, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը՝ 339 մլն ՀՀ դրամ, հակահրդեհային միջոցառումներին՝ 20 մլն ՀՀ դրամ, այգեգործության զարգացման ծրագրին՝ 380 մլն ՀՀ դրամ, «Խորհրդատվություն և մոնիտորինգ»՝ 7 մլն ՀՀ դրամ: ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին 2023 թվականի բյուջեի նախագծով կհատկացվի 1 մլրդ 500 մլն դրամ: 2023 թվականի պետական բյուջեի նախագծով կապիտալ ներդրումների համար նախատեսվում է 22 մլրդ ՀՀ դրամ (2022 թվականի 34.5 մլրդ ՀՀ դրամ պլանային ցուցանիշի և 33.8 մլրդ ՀՀ դրամ ճշտված բյուջեի դիմաց): Նախագիծը ներկայացրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Արամ Սարգսյանը: Հատկացված միջոցների հաշվին հիմնականում կիրականացվեն պատերազմական գործողությունների արդյունքում տեղահանված քաղաքացիների համար բնակելի տների և բնակարանների կառուցման, Արցախի Հանրապետության տարածքում պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենքերի, բնակելի տների, կրթական և առողջապահական օբյեկտների վերականգնման ու վերանորոգման շինարարական ծրագրեր: Բյուջեի 27 տոկոսը՝ ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ, նախատեսվում է փոխանցիկ ծրագրերի համար: Բնակարանաշինությանը կհատկացվի 12 մլրդ 470 մլն ՀՀ դրամ, ճանապարհաշինությանը՝ 4 մլրդ 400 մլն ՀՀ դրամ, էներգետիկ ոլորտի արդիականացմանը՝ 400 մլն ՀՀ դրամ: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2023 թվականի բյուջեն նախատեսվում է 9 մլրդ 989 մլն ՀՀ դրամի չափով: Իրականացվելու է 15 ծրագիր: Նախագիծը ներկայացրել է նախարարի պաշտոնակատար Վարդան Բեգլարյանը: Էներգետիկ ոլորտի զարգացման և սուբսիդավորման ծրագրին նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 20 մլն ՀՀ դրամ, 50 մլն ՀՀ դրամ է հատկացվելու տրանսպորտային ծառայությունների մատուցմանը, 301 մլն ՀՀ դրամ կհատկացվի թվային ձևաչափով 18 հեռուստաալիքների և 3 ռադիոկայանների անվճար հեռարձակմանը/ծրագրից օգտվելու է հանրապետության բնակչության 98 տոկոսը/, ՏՏ ոլորտի զարգացմանն է ուղղվելու 20 մլն ՀՀ դրամ: Տարհանվածների համար բնակարանների վարձում՝ 2 մլրդ 758 մլն ՀՀ դրամ, տարհանվածների անհետաձգելի ծախսեր՝ 3 մլն ՀՀ դրամ, երկարօրյա դպրոցների սննդի ապահովման ծրագիր՝ 220 մլն ՀՀ դրամ, հումանիտար ականազերծում՝ 271 մլն ՀՀ դրամ, ընթացիկ նորոգումներ, այդ թվում՝ ճանապարհների բարեկարգում՝ 1 մլրդ 307 մլն ՀՀ դրամ: ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի գալիք տարվա բյուջեն ներկայացրել է կառույցի ղեկավար Սուրեն Գալստյանը: 2023 թվականին իրականացվելիք ծրագրերի և աշխատակազմի պահպանման համար նախատեսվող բյուջեն 581 մլն 876 հազ ՀՀ դրամի սահմաններում է: Կոմիտեի աշխատակազմի պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատ 29 մլն ՀՀ դրամով նվազել են, ինչը պայմանավորված է Քաշաթաղի, Հադրութի, Շուշիի և Շահումյանի բաժինների կրճատմամբ: Ծրագրերի ծախսերը կկազմեն 133 մլն 914 հազ ՀՀ դրամ: Պատգամավորները  հարցեր են ուղղել զեկուցողներին: Պատասխանելով գազի սուբսիդավորման մասին հարցին՝ Վարդան Բեգլարյանն ասել է, որ այն քննարկման փուլում է: Պատգամավորները նշել են, որ տեղահանված միայնակ թոշակառուների աջակցության հարցը վերանայելու կարիք ունի: Մշտական հանձնաժողովների համատեղ նիստը շարունակվել է ընդմիջումից հետո։ Քննարկվել են ջրային, բնապահպանության, բնակարանային հարցերի, նյութական վնասների հարցերի կոմիտեների, ինչպես նաև հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցության կարգավորման պետական հանձնաժողովի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության և Արցախի ներդրումային հիմնադրամների  2023 թվականի բյուջեների նախագծերը: ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գ․ Հայրիյանը, ներկայացնելով  ոլորտի ծրագրերը, նշել է, որ 2023թ․ բյուջեով նախատեսվում է կոմիտեին տրամադրել 5 մլրդ 840 մլն ՀՀ  դրամ, որի մեծ մասը՝ 5 մլրդ ՀՀ դրամը ուղղվելու է ջրային համակարգերի կառուցման, վերանորոգման, վերակառուցման և պահպանման ծրագրի աշխատանքներին, 500 մլն ՀՀ դրամը՝ ԱՀ-ում ոռոգման նպատակով հողօգտագործողներին աջակցման ծրագրին, 340 մլն ՀՀ դրամը՝ գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրին: Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ նախորդ տարվա բյուջեի համեմատ 2023թ բյուջեն նվազել է 3 մլդ ՀՀ դրամով՝ Պատարա- Ստեփանակերտ ջրատարի աշխատանքների ավարտով պայմանավորված: Պատգամավորների բարձրացրած հարցերը Պատարայի ջրամբարի կառուցման ընթացիկ աշխատանքների, ջրապաշարի բավարարվածության, նոր կառուցվող բնակավայրերի ջրամատակարարման ապահովման վերաբերյալ էին։ Բնապահպանության կոմիտեի նախագահ Ֆ ․ Գաբրիելյանը նշել է, որ համակարգի բնականոն աշխատանքի կազմակերպման համար ոլորտի ծախսերը 2023թ․ պետական բյուջեով կազմելու են 205 մլն 259  հազ ՀՀ  դրամ։ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Ա․ Մանգասարյանի փոխանցմամբ՝ կոմիտեի աշխատակազմի 2023թ․  պահպանման ծախսերի համար բյուջեից  նախատեսված է 248 մլն 176.2 հազ ՀՀ  դրամ: Բնակարանային հարցերի կոմիտեի ծրագրերի մասով 2023թ բյուջեով նախատեսված է 22 մլրդ 262 մլն 720 հազ ՀՀ դրամ, որից 10 մլրդ ՀՀ դրամը ուղղվելու է բնակարանային ապահովման ծրագրին, 160 մլն ՀՀ դրամը ՝ բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների ծրագրին, 12 մլրդ 102 մլն 720 հազ ՀՀ դրամը՝ պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու ծրագրին։ Կոմիտեի նախագահը պատասխանել է առաջարկվող ծրագրի սահմաններում բնակարանների տրամադրման սկզբունքներին, տեղահանված բնակիչների բնակապահովման ընթացակարգին և  ոլորտին առնչվող այլ հարցերի: ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի ծախսերը, ըստ կոմիտեի նախագահ Վ. Ղահրամանյանի, 2023թ.  բյուջեի նախագծով կազմում է 5 մլրդ 116 մլն 373.200 հազ ՀՀ դրամ, որից 5 մլրդ ՀՀ դրամը նախատեսված է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն տրամադրելու համար, 116 մլն 373 հազ ՀՀ դրամը՝ կոմիտեի պահպանման ծախսերի համար: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ  Գրիգորյանի  տեղեկացմամբ ՝ 2023 թ.տարեկան  բյուջեով  կազմում է 241,1  մլն ՀՀ  դրամ, որը 2022թ տարեկան բյուջեի համեմատ աճել է 1,0 մլն դրամով կամ 0,42 տոկոսով: Ըստ կանխատեսումների՝ 2022թ․-ին կարգավորող ընկերությունների կողմից ԱՀ պետական բյուջե կմուտքագրվի շուրջ 346,1 մլն ՀՀ դրամ։ Աշխատակազմի տարեկան ֆոնդի աճը պայմանավորված է քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բնականոն աճով: Գյուղի և գյուղատնտեսության  աջակցության հիմնադրամի  նախագահ Հրանտ Սաֆարյանի փոխանցմամբ՝ հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1 մլրդ 500 մլն ՀՀ դրամ։ Պահպանման ծախսերը կազմելու են 408 մլն 650 հազ. դրամ։  Հիմնական ծախսերը  ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել  ոլորտին առնչվող հարցերին: Արցախի ներդրումային հիմնադրամի 2023թ.-ի ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝  2023թ. պետական բյուջեի նախագծով  «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ ՀՀ  դրամ։