[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանը նախարարներ է նշանակել

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գալստյանին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: 

Նույն օրը նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝  Սուրեն Գալստյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար: 

Հրանտ Սաֆարյանն զբաղեցնում էր ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:

ԱՀ Նախագահի աշխատակազմի

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ