Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ

Սի­րե­լի՛ հայ­րե­նա­կից­ներ

Տա­րե­մու­տի նա­խա­շե­մին յու­րա­քան­չյուրս ամ­փո­փում է անց­նող տար­վա ձեռք­բե­րում­նե­րը, վե­րաարժևո­րում ու­նե­ցածն ու նա­խան­շում ա­նե­լիք­նե­րը։ Անց­նող տա­րին բարդ ու մար­տահ­րա­վեր­նե­րով լի էր ոչ միայն Ար­ցա­խի, այլև ողջ հա­յու­թյան հա­մար։ 2022 թվա­կա­նին տե­սա­նե­լի և շո­շա­փե­լի աշ­խա­տանք է կա­տար­վել` ինչ-որ չա­փով թեթևաց­նե­լու 2020թ. աշ­նա­նա­յին ա­րյու­նոտ պա­տե­րազ­մի զր­կանք­ներն ի­րենց ու­սե­րին կրած մեր հա­մերկ­րա­ցի­նե­րի հոգ­սը։ ԱՀ խոր­հր­դա­րանն ան­ցած տար­վա ըն­թաց­քում նույն­պես հա­վա­տա­րիմ է մնա­ցել իր ստանձ­նած ա­ռա­քե­լու­թյա­նը։ Բո­լոր օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և Ազ­գա­յին ժո­ղո­վի խմ­բակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը միտ­ված էին մի­միայն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և ժո­ղովր­դի շա­հե­րին։ Ճա­կա­տագ­րո­րեն մեզ վի­ճակ­ված հայ­րե­նի­քում պայ­քա­րել և դի­մա­կա­յել ենք բա­զում փոր­ձու­թյուն­նե­րի: Այ­սօր էլ շա­րու­նա­կում ենք դի­մագ­րա­վել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր­նե­րին։ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը կանգ­նած է գո­յա­բա­նա­կան և ապ­րե­լու ի­րա­վուն­քի ի­րաց­ման խնդ­րի առջև։ Ար­ցա­խի շր­ջա­փակ­ման հետևան­քով մեր ժո­ղո­վուր­դը գտն­վում է հու­մա­նի­տար ա­ղե­տի շե­մին։

Թան­կա­գի՛ն հայ­րե­նա­կից­ներ

Լիա­հույս եմ՝ Աստ­ծո օրհ­նու­թյամբ ու հա­վա­տով լց­ված կհաղ­թա­հա­րենք այս ճգ­նա­ժա­մը ևս։ Կարևո­րում եմ նոր ի­րա­վի­ճա­կի ու առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րը հաղ­թա­հա­րե­լու մեր հայ­րե­նա­կից­նե­րի ջան­քե­րի մեկ­տե­ղու­մը, հա­մայն հա­յու­թյան կա­րո­ղու­թյուն­նե­րը ազ­գա­յին պե­տա­կան­ շա­հե­րին ուղ­ղե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ 2023թ. ակն­կա­լիք­ներն ա­վե­լին են. մեզ սպա­սում են բա­զում խն­դիր­ներ, ո­րոնց լուծ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է ու­ժե­րի մեկ­տե­ղում՝ ի սպաս և ի նպաստ բո­լո­րիս։ Դժ­վա­րու­թյուն­նե­րով և փոր­ձու­թյուն­նե­րով ան­ցած 2022 թվա­կա­նից քա­ղած դա­սե­րը, ար­ձա­նագ­րած փոք­րա­թիվ ձեռք­բե­րում­նե­րը թող գա­լիք տա­րին նոր ու­ժով ու ոգևո­րու­թյամբ սկ­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն տան։ Բա­րե­կե­ցու­թյուն, բա­րօ­րու­թյուն, ան­խախտ խա­ղա­ղու­թյուն և ան­կոտ­րուն ո­գի եմ մաղ­թում բո­լո­րիս։