[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ

Սի­րե­լի՛ հայ­րե­նա­կից­ներ

Ա­հա և ա­վար­տին է մո­տե­նում 2022 թվա­կա­նը։ Այն բա­վա­կա­նին ծանր տա­րի էր մեր ժո­ղովր­դի ու հայ­րե­նի­քի հա­մար։
Ամ­բողջ տար­վա ըն­թաց­քում Ար­ցա­խի խա­ղաղ բնակ­չու­թյան հան­դեպ Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող սադ­րանք­նե­րը և, հատ­կա­պես, դեկ­տեմ­բե­րի 12-ին Ար­ցա­խը մայր Հա­յաս­տա­նին կա­պող միակ ճա­նա­պար­հի՝ Բեր­ձո­րի մի­ջանց­քի փա­կու­մը, մեզ կանգ­նեց­րին նոր մար­տահ­րա­վեր­նե­րի առջև։
Սա­կայն ար­ցախ­ցի­նե­րի ո­գին կոտ­րե­լու Ադր­բե­ջա­նի սին հույ­սե­րը չար­դա­րա­ցան։ Տա­րաբ­նույթ դժ­վա­րու­թյուն­ներն ու փոր­ձու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու ճա­նա­պար­հին մեր ժո­ղո­վուր­դը դար­ձավ ա­վե­լի ու­ժեղ ու ամ­րա­կուռ՝ մեկ ան­գամ ևս վե­րա­հաս­տա­տե­լով սե­փա­կան հո­ղի վրա ա­զատ ու ան­կախ ապ­րե­լու և ա­րա­րե­լու իր ան­սա­սան կամքն ու վճ­ռա­կա­նու­թյու­նը։
Մենք այ­լընտ­րանք չու­նենք. Ար­ցա­խը ե­ղել է, կա և պետք է միշտ լի­նի հայ­կա­կան։ Դա է պա­հան­ջում այս հո­ղի հա­մար ի­րենց կյան­քը զո­հա­բե­րած մեր սուրբ նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը, դա է պա­հան­ջում մեր սե­րունդ­նե­րի ա­պա­գան։ Եվ հենց այդ գի­տակ­ցումն է, որ անս­պառ ուժ է հա­ղոր­դում մեզ՝ մեր ճշ­մա­րիտ պայ­քա­րի ճա­նա­պար­հին։
Թան­կա­գի՜ն բա­րե­կամ­ներ
Այս տո­նա­կան օ­րը ու­զում եմ նախ և ա­ռաջ հի­շենք և մեր խո­նար­հու­մը բե­րենք հայ­րե­նի­քի նվի­րյալ­նե­րի հի­շա­տա­կին, նրանց ըն­տա­նիք­նե­րին ու հա­րա­զատ­նե­րին։ Ան­դառ­նա­լի կորս­տի ցավն ու վիշ­տը մեր բո­լո­րինս է, ո­րը կտա­նենք տո­կու­նու­թյամբ ու ար­ժա­նա­պատ­վո­րեն։
Ու­զում եմ նաև խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նել մեր քույ­րե­րին ու եղ­բայր­նե­րին մայր Հա­յաս­տա­նում և Սփյուռ­քում, բո­լոր նրանց, ով­քեր մեզ հետ են, մեր կող­քին, ի­րենց ա­ջակ­ցու­թյունն ու զո­րակ­ցու­թյունն են բե­րում Ար­ցա­խի հա­մար այս դժ­վա­րին օ­րե­րին։ Թող այս Նոր տա­րին խա­ղա­ղու­թյուն ու եր­ջան­կու­թյուն բե­րի բո­լո­րի ըն­տա­նիք­նե­րին։
Մեր հե­րո­սա­կան ժո­ղովր­դին մաղ­թում եմ բա­րօ­րու­թյուն, ա­մուր հույս ու հա­վատ, մեր Հայ­րե­նի­քին՝ զո­րա­ցում ու բար­գա­վա­ճում։
Շնոր­հա­վոր Ա­մա­նոր և Սուրբ Ծնունդ։


ք. Ստեփանակերտ, 31 դեկտեմբերի 2022թ.