[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է "Գյուրջյան" կիրառական արվեստի ինստիտուտ

 091012_Gyurjyaninfo.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է "Գյուրջյան" կիրառական արվեստի ինստիտուտ եւ մասնակցել բուհի ուսանողների նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

            Նախագահը կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումը, ինչը hնարավորություն է տալիս ի հայտ բերել տաղանդավոր նկարիչների եւ աշխատել նրանց պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման ուղղությամբ:

            Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ